Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

22-05-2020 15:16

ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքների վերաբերյալ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս: Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․ Փաստաթղթերի փորձաքննություն, Ներկայացում՝ մինչև 10 րոպե: Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020թ մայիսի 31-ը ներառյալ: Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN  հասցեով:

Lragir.am,
22-05-2020 15:16