«Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց». ջազ-նվագախումբը շնորհավորել է Ազնավուրի 96-ամյակը

22-05-2020 15:23

Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս տարի շանսոնյեն կտոներ ծննդյան 96-ամյակը: Այդ կապակցությամբ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը կատարել է Ազնավուրի «Je t’attends» երգը՝ շնորհավորելով մեծ երգահանին: Նվագախումբը կատարումը զետեղել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հետևյալ գրառմամբ. «Նա ապրեց սիրով, սեր երգեց և սեր դավանեց»:

Lragir.am,
22-05-2020 15:23