Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա

22-05-2020 15:50

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 22-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ժամանակ: «Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ»,-ասել է Գախարիան:  Նա նշել է, որ արգելքը կշարունակի մնալ, բացի տաքիսներից, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի վրա՝ ներառյալ ավիափոխադրումները: Առայժմ թույլ չեն տա վերսկսկել աշխատանքը առևտրի կենտրոններին, մարզասրահներին և ռեստորաններին:

Lragir.am,
22-05-2020 15:50