4 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը

22-05-2020 16:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի 22-ին, 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ, դաշնակահար, պրոֆեսոր Յակով Զարգարյանը: Յակով Զարգարյանը ծնվել է 1925 թ., Երևանում: Սովորել է Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում: 1954թ. ավարտել է Նիժնի Նովգորոդի կոնսերվատորիան: Աշխատել է Երևանի Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Հանդես է եկել որպես մենակատար, ինչպես նաև նվագախմբերի հետ ելույթներ է ունեցել Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Դոնեցկում, Թբիլիսիում, Իտալիայում: 1960-1970 թթ. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կատարել է Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ» և Ջորջ Գերշվինի «Ռապսոդիա» (բլյուզի ոճով) գործերը՝ բալետային ներկայացումներում: 1988թ. դասավանդել էԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1989-2004 թթ. եղել է արտասահմանցի ուսանողների ֆակուլտետի դեկանը: Հեղինակ է դաշնամուրի դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ գրքերի, հուշերի և էսսեների, հրապարակախոսական հոդվածների: •«Իմ Մինասը», հայերեն՝ 1995 թ., ռուսերեն՝ 1996 թ. •«Հեռու և մոտ անցյալից», ռուսերեն, 1995 թ. •«Այդ Իգիթյանը», ռուսերեն, 2011 թ.

Lragir.am,
22-05-2020 16:18