Ձորակում արագիլների բները մարդիկ չեն քանդել, պատճառն անձրևն է․ պարզաբանում

22-05-2020 18:26

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ուսումնասիրություններ է կատարել 2020 թվականի մայիսի 19-ին «a1plus.am» լրատվական կայքի հրապարակած «Արագիլների բները քանդել են. բնակիչն ահազանգում է․ լուսանկարներ» վերնագրով հոդվածի վերաբերյալ: Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները Ձորակ համայնքում կատարել են ուսումնասիրություն, խոսել տեղի բնակիչների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի աշխատակցի հետ, պարզել, որ վերոնշյալ բների քանդման պատճառը մարդկային գործոնի հետևանք չէ: «Ականատեսների վկայությամբ՝ բները քանդվել են անձրևների հետևանքով, ինչի մասին վերջիններս տվել են գրավոր հայտարարություն: Տեղում կատարվել են բացատրական աշխատանքներ՝ բների վնասման դեպքում պատասխաատվության ենթարկվելու մասին: ՀԷՑ-ի աշխատակիցը զգուշացվել է տեխնիկական խնդիրներ առաջացնող բների հաշվառելու մասին՝ անհրաժեշտությա դեպքում խնդիրները ուշ աշնանը վերացնելու համար»,- հայտնում են ԲԸՏՄ-ից: Դեպքի առթիվ ուսումնասիրությունները շարունակվում են, նախապատրաստվում են նյութեր:

Lragir.am,
22-05-2020 18:26