Պակիստանում ավիավթարի զոհերի թիվը հասել է 35-ի

22-05-2020 19:07

Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվը հասել է 35-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Էդհիի հիմնադրամի ներկայացուցիչ Սաադ Էդհին ասել է, որ իրենք աղետի վայրից 35 մարմին են փոխանցել տարբեր հիվանդանոցներ: Ավելի վաղ նա հայտնել էր, որ ինքնաթիռի կործանվելու վայրից տարհանել են 13 դի: «ՌԻԱ Նովոստի»-ին Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչը հայտնել էր, որ Կարաչի օդանավակայանի մոտ վթարված օդանավում եղել է 91 ուղևոր: Տեղի լրատվամիջոցները նա հայտնել են, որ Airbus A320-ի կործանման վայրում գտել են մի երեխայի, ով ողջ է եղել: Երկրի հեռուստատեսություններից մեկի կադրերում երևում է մի տղամարդ, ով մի նորածնի է դուրս բերում ինքնաթիռի ընկնելու վայրից: Դեպքի վայրում շարունակում են աշխատել արագ արձագանքման բանակային ուժերն ու հրշեջ բրիգադները: «Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռն ընկել է Կարաչիից ոչ հեռու գտնվող բնակելի տների վրա: Անհասկանալի պատճառով օդաչուն որոշել է հեռանալ երկրորդ շրջան, թեև քաղաքային օդանավակայանի երկու թռիչքուղիները պատրաստ էին վայրէջքի համար:

Lragir.am,
22-05-2020 19:07