Ոստիկանությունը փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ ահազանգ ստացել է

22-05-2020 21:30

ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել մայիսի 21-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը: «Մենք պարոն Աթանեսյանից ահազանգ ենք ստացել: Այժմ քննություն է կատարվում»,- նշեց Ահարոնյանը:

Lragir.am,
22-05-2020 21:30