Ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում

22-05-2020 22:54

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մոտ կես ժամ տեւած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավել բնակավայրերում: Հիմնականում վնասվել են սեփական տների եւ բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային զոհեր չունենք: ԱԻՆ-ի ծառայողները եւ համայնքապետարանների ներկայացուցիչները, կոմունալ ծառայունների անձնակազմերն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման եւ վնասների գնահատման աշխատանքներ: Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձեւավորել հանձնաժողովներ եւ գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան:

Lragir.am,
22-05-2020 22:54