Իշխանություններն այդ 3 դատավորի հարցը կլուծեն ԱԺ-ում. Հրապարակ

23-05-2020 08:01

Հրապարակ թերթը գրում է. «Իշխանություններն անհամբեր սպասում են, թե ինչ պատասխան կտա Վենետիկի հանձնաժողովը հանրաքվեի չեղարկման, ՍԴ դատավորներին առնչվող իրենց հարցումներին»,- ասաց սահմանադրագետը: Ի՞նչ ժամկետներում կպատասխանեն: «Նայած թե ինչ են պայմանավորվել միմյանց հետ, բոլոր դեպքերում կարծում եմ, որ Վենետիկի հանձնաժողովը դժվար թե համաձայնություն տա 12 տարի պաշտոնավարած դատավորների նկատմամբ իշխանության «նկրտումներին», իշխանություններն այդ 3 դատավորի հարցը կլուծեն ԱԺ-ում` կարճ ժամկետում կատարելով սահմանադրական փոփոխություններ»: Երեքն են` Ֆելիքս Թոխյանը, Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը: «Բոլորն էլ նշանակվել են Տեր-Պետրոսյանի ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նշանակված դատավոր չկա, եթե իշխանությանը հաջողվի նրանց պաշտոնանկ անել, կմնան Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի ժամանակ նշանակված դատավորները»: Իսկ ինչո՞ւ են ուզում հանել այդ երեքին: «Ենթադրում են, որ ՍԴ բալանսը կփոխվի՝ Թովմասյանին նորերը չեն ընտրի: Վստահ եմ՝ սխալվում են․ Հրայրը կընտրվի, որովհետեւ բալանսը կրկին իր օգտին է, ընդ որում` ԱԺ-ում սահմանադրական փոփոխությունների ժամանակ պետք է նաեւ դրույթ ընդունեն, որ ՍԴ նախագահին նորից պետք է ընտրեն, այլապես իրավունք չունեն Հրայր Թովմասյանին կրկին ընտրել»: Կարծում եք՝ դատավորների վրա ճնշում չե՞ն գործադրի: «Ճնշում կգործադրեն բոլորի վրա, սակայն արդյունքը կլինի նույնը, մանավանդ որ այնքան բան է փոխվել»: Այդ սահմանադրական փոփոխություններն ի՞նչ ժամկետում կարող են լինել: «ԱԺ-ում օրենքի փոփոխությունը բավականին արագ` արտահերթ նիստով, իսկ նոր դատավորների ընտրությունն առավել երկար ժամանակ կպահանջի, եւ կրկին մինչ այդ յա՛ էշը կսատկի, յա՛ իշատերը»:

Lragir.am,
23-05-2020 08:01