Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին

23-05-2020 10:55

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնության առաջիկա տուրը կշարունակվի հունիսի 3-7-ը: Մինչ առաջնության ընդհատումը մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն էր 60 միավորով: Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է և եռյակը եզրափակում է «Բրագա»-ն:

Lragir.am,
23-05-2020 10:55