Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ

23-05-2020 13:08

Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ գյուղացիները սկսել են նման հարցրեր բարձրացնել: «Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում: Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում: Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել: Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտես կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասաց վարչապետը: Փաշինյանը գիտելիքի հարց բարձրացնելը ամենակարևորն է համարում, որովհետև հիմա, ըստ նրա, մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա:

Lragir.am,
23-05-2020 13:08