Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

23-05-2020 13:20

Հանրապետության տարածքում՝    Մայիսի 23-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 24-25-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 23-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 24-25-ը  սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ:

Lragir.am,
23-05-2020 13:20