Մարտունի քաղաքում մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը

23-05-2020 13:44

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող  «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագիրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, ծրագրի շրջանակներում  կատարվում է Մարտունի համայնքի Երեւանյան եւ Մյասնիկյան փողոցների, համայնքային այգու եւ համայնքապետարանի դիմացի պուրակի բարեկարգման  աշխատանքները: Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության կողմից հատկացվել է 1,5 միլիոն դրամ, Մարտունու համայնքապետարանի կողմից՝ մինչեւ 300 հազար դրամ: «Մյասնիկյան եւ Երեւանյան փողոցների, համայնքային այգու եւ քաղաքապետարանի դիմացի պուրակի  քանդված եզրաքարերն են նորոգվում, գազոններից հեռացվում է ավելորդ հողը եւ ենթարկվում հարթեցման: Ծրագրի իրականացման շնորհիվ բացվել է ժամանակավոր 8 աշխատատեղ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 1 ամսվա ընթացքում»,-ներկայացրեց քաղաքապետը:

Lragir.am,
23-05-2020 13:44