Էլի արժեքային բախման մասին. Սմբատ Գոգյան

23-05-2020 14:27

ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Էլի արժեքային բախման մասին: Չի կարող աշխատանքի գնահատական լինել աշխատանքային ուղղաձիգ հարաբերությունում իրենից ներքև գտնվող (ով կախված է վարածդ քաղաքականությունից) մարդու կարծիքը: Սա տարրական էթիկայի հարց է: Վերջին ամիսներին ատենախոսություն պաշտպանած կամ մոտակա ամիսներին պաշտպանել պատրաստվող հայցորդներն ու ասպիրանտները ենթագիտակցաբար կարող է հավատան, որ ինձանից վարչական կախման վտանգի տակ են և ինձ համար անթույլատրելի է, որ նրանք ինձ աջակցություն հայտնեն: Նմանատիպ իրավիճակում են ռեկտորներն ու առավել ևս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնց մեծ մասը մոտակա ամսիներին մասնակցելու է ռեկտորի ընտրություններին: ՀԳ. Սցենարի ամբողջականության համար պակասում է ՀՊՏՀ դասախոսների արձագանքը:

Lragir.am,
23-05-2020 14:27