Իմ ոտքով տուն եմ գնում․ 96-ամյա Սերյոժա Ստեփանյանը բուժվել է կորոնավիրուսից

23-05-2020 15:26

96-ամյա Սերյոժա Ստեփանյանը  բուժվել է կորոնավիրուսից և դուրս գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկացնում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից: «Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,-  ասել է Սերյոժա Ստեփանյանը:

Lragir.am,
23-05-2020 15:26