Քաղավիացիայի կոմիտեն հայտնել է նոր չվերթների մասին. ժամանողներին կուղեկցեն ինքնամեկուսացման վայրեր

23-05-2020 15:13

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացրել է սպասվող չվերթների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 25-ին կիրականացվի Միսնկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ընկերության կողմից  (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10): «Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ: Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-հայտնում են կոմիտեից:

Lragir.am,
23-05-2020 15:13