Հայտարարվել է Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

23-05-2020 16:03

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Արարատի մարզի Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ: Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ: Աշխատանքները պետք է ավարտվեն 6 ամսվա ընթացքում: Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում: Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից: Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 15.00‚ www.armeps.am կայքի միջոցով:

Lragir.am,
23-05-2020 16:03