Կրասնոդար-Երևան չարտերային չվերթով անվճար հայրենիք է վերադարձել ՀՀ 104 քաղաքացի

23-05-2020 18:45

Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից մայիսի 23-ին, Ժամը 15:15 «Азимут» ընկերության օդանավն ուղղություն է վերցրել դեպի Երևան: Այս մասին հաղորդագրություն է տարածել Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: «Նշյալ չվերթով անվճար Հայաստան է վերադառնում 104 ՀՀ քաղաքացի, որոնցից 29՝ մանկահասակ երեխաներ: Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝ մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, հաշմանդամներին, բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին և զինակոչիկներին: Խորին շնորհակալություն ենք հայտնում Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարությանը և կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանին չվերթի կազմակերպման և ֆինանսավորման համար: Պարետի ցուցումով վերոնշյալ թռիչքով Հայաստան ժամանող մեր հայրենակիցները օդանավակայանում ստուգում անցնելուց, տվյալները փոխանցելուց հետո կուղեկցվեն դեպի ինքնամեկուսացման վայրեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Lragir.am,
23-05-2020 18:45