ՀՀ ԱԳՆ-ն շնորավորական խոսք է հղել Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ

23-05-2020 18:43

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը իսլամական Էյդ ալ Ֆիթր սրբազան տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է ուղղել: «Մեր ջերմ ողջույններն ենք փոխանցում մուսուլման մեր բոլոր բարեկամներին ու գործընկերներին Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ: Թող այս սուրբ տոնը բերի խաղաղություն և բարեկեցություն ձեր ընտանիքներին և բարեկամ ազգերին», ասված է ՀՀ ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի գրառման մեջ:

Lragir.am,
23-05-2020 18:43