Հանրային տրանսպորտի 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

23-05-2020 17:11

Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսելու որոշումից հետո ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի կանխարգելման շրջանակերում ոստիկանության կողմից ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների վերահսկման աշխատաքները: Էդգար Պետրոսյանը հիշեցրեց, որ պարետի նոր որոշմամբ՝ ծառայությունը վերակազմակերպվել է և այն իրականացվում է հետևյալ ձևաչափով՝ հետիոտն երթուղիներով և ավտոմեքենաներով պարեկային ծառայության կողմից շրջայցի միջոցով: «Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսիների նկատմամբ, 32 երթուղային տաքսիների նկատմամբ , 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, իսկ մետրոպոլիտենի նկատմամբ չի կազմվել»,- ասաց Պետրոսյանը:

Lragir.am,
23-05-2020 17:11