Հանրային տրանսպորտի ուղևորահոսքի նվազ տեմպի պահպանման պարագայում կառաջարկվեն օպտիմալ լուծումներ

23-05-2020 21:53

Հայաստանում հանրային տրանսպորտում ներգարված է 3 հազար 500 տրանսպորտային միջոց, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ, ինչպես նաև 20-25 հազար տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերեր ու ֆիզիկական անձինք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ հանրային տրանսպորտի վերագործարկման մասին պարետի որոշումից անմիջապես հետո իրականացվել է լայնածավալ իրազեկման աշխատանք:  Պարետի որոշմամբ սահմանվել են մի շարք կանոներ, որոնք վերաբերում են  ուղևորափախոդարող ընկերություններին, տաքսի ծառայություններին, ավտոկայաններում, հավաքակայաններում աշխատանքի կազմակրպմանը և այլն: «Անմիջապես ձեռնամուխ եղանք իրազեկման աշխատանքներին հանրային տրանսպորտում գործող կազմակերպություններում, տրամադրեցինք տեղեկատվական թերթիկներ, պարզաբանեցինք վարքագծի կանոնները: Տեղեկատվական աշխատանքից զատ ճանապարհային ոստիկանության հետ միասին մայիսի 18-ից սկսած առ այսօր իրականացնում ենք վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, հսկողություն ենք սահմանում, որ տրանսպորտային միջոցներում և՛ ուղևորները, և՛ վարորդները խստիվ պահպանեն անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են դիմակներ, ձեռնոցներ կրելուն, ախտահանիչ նյութերի առկայությանը»,-ասաց նա: Նրա խոսքով, հավաքակայններում ամենօրյա շրջայցեր են կատարում, իրականացնում են մշտադիտարկումներ տրանսպորտային միջոցներում ամենօրյա ախտահանման գործընթացի  նկատմամբ: Աշխատանքներ են տարվել, որպեսզի ռիկսային խմբի վարորդները ձեռնպահ մնան աշխատանքում ներգրավվելուց: Նա նշեց, որ շատ կարևոր է գերբեռնված տրասնպորտային միջոցների նկատմամբ հսկողությունը: «Տեղեկացնեմ, որ ՀՀ տարածքում տարբեր հենակետերում ճանապարհային ոստիկանության հետ միասին բազմաթիվ խախտումնր ենք հայտնաբերել, տրվել են համապատասխան ցուցումներ: Ասեմ, որ այս հնգօրյա ժամանակահատվծաում շեշտը դրել ենք կանխարգելիչ միջոցառումների վրա, քանի որ տրանսպորտի համակարգի համար սա աննախադեպ իրավիճակ է: Մեծ մասի համար նույնիսկ շահավետ չէ քիչ թվով ուղևորների փոխադրումը, սակայն իրականացնում են: Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկում ենք օպտիմալ լուծումներ դրա հետ կապված: Եթե նվազ տեմպը պահպանվի, ապա հնարավոր է ժամանակավոր չվացուցակիների կազմում, կամ այլ միջոցառումներ, որ տրանսպորտային կազմակերպությունների համար ուղևորափոխադրումը լինի շահավետ, ուղևորների համար հարմարավետ»,-ասաց նա:

Lragir.am,
23-05-2020 21:53