Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի Երեւանում

23-05-2020 22:13

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Աշխարհահռչակ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կլինի Երևանում Քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» կտեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում: 2000-ականներից Չաքմաքչյանին բազմիցս հավաստիացնում էին, որ այս քանդակը կլինի Երևանում: Սա հիշատակի և գնահատանքի «խոսք» է մեծ արվեստագետին, ում հանրահայտ արձանները զարդարում են աշխարհի տարբեր քաղաքների` փողոցներն ու հրապարակները: Հ.Գ. Կործանված է այն պետությունը, որը ծանր ճգնաժամերի ընթացքում մոռանում է արվեստի ու մշակույթի մասին»:

Lragir.am,
23-05-2020 22:13