Գավառ քաղաքում ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքներ

23-05-2020 22:23

Արդեն մի քանի օր է, ինչ Գավառ քաղաքում սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների փոսային նորոգման աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, փոսային նորոգումներ են կատարվելու Ազատության, Դեմիրճյան, Շահումյան, Զորավար Անդրանիկ, Գրիգոր Նարեկացի, Օգոստոսի 29,  Ռաֆիկ Թորգոմյան, Կենտրոնական հրապարակ, Բոշնաղյան, Ազատամարտիկներ, Նալբադյան, Գեդեոն Միքայելյան եւ Սայադյան փողոցներում:  Փոսային նորոգման աշխատանքները կատարվում են Գավառ համայնքի բյուջեի միջոցներով: Այս նպատակով համայնքի 2020 թվականի բյուջեից հատկացվել է 11միլիոն 748 հազար դրամ: «Շինարարական աշխատանքներն  իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Ինչպես վստահեցնում են շինարարները՝ աշխատանքները կատարվում են սահմանված չափորոշիչներով. կտրման, մաքրման եւ ասֆալտապատման աշխատանքները կատարվում են  միաժամանակ:  Ամբողջությամբ քանդվում է ասֆալտի վնասված մասը, մաքրվում, պատվում ձյութի շերտով, հետո նոր միայն ասֆալտապատվում: Մայիսի 23-ի դրությամբ փոսալցման աշխատանքներն ավարտված են մի քանի փողոցներում: Եթե եղանակային պայմանները թույլ տան, մինչեւ հունիսի սկզբները կավարտենք շինարարական աշխատանքները»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Lragir.am,
23-05-2020 22:23