Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

23-05-2020 23:02

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» վարպետաց դասերի շարք» նախագծի երրորդ դասը կվարի մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները: Անյա Լեխները՝ որպես մենակատար, հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ: Նա ելույթ է ունենում նաև որպես կամերային երաժիշտ և մասնակցում տարբեր երաժշտական ոճեր ընդգրկող բազմաբնույթ նախագծերի: Նա համագործակցել է Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Թինու Կիրվիթսի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների հետ: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին: Վարպետաց դասի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/36oMzRV

Lragir.am,
23-05-2020 23:02