Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ

26-05-2020 10:42

Սարո Մարդիրյանը մայիսի 24-ին ընտրվել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Masispost»-ը: «41 տարի առաջ այս քաղաքը հյուրընկալեց իմ ընտանիքին և թույլ տվեց ինձ դառնալու այն, ինչ որ եմ այսօր: Այժմ իմ հերթն է` վերադարձնելու այն, ինչ տվել է Ալֆորվիլը, նվիրվածությամբ, անձնազոհությամբ և խոնարհությամբ ծառայելու քաղաքին»,-ասել է  Մարդիրյանը ընտրվելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, որոնք լքել են Թուրքիան՝ իրեն առաջարկելու արժանի ապագա այն երկրում, որը կհարգեր իր հայկական ինքնությունը: «Վերջապես, ես ցանկանում եմ հպարտություն հայտնել Ֆրանսիայի եռագույն շարֆը կրելու համար, շատ հայ մարդկանց նման մենք ընդունեցինք այն ֆրանսիական արժեքները, պատմությունը և մշակույթը, որոնք համահունչ են մեր հայկական ինքնությանը: Ինչպես սիրում է ասել մեր սիրելի Շառլ Ազնավուրը՝ 100% ֆրանսիացի, 100% հայ»,-ասել է նորընտիր փոխքաղաքապետը:

Lragir.am,
26-05-2020 10:42