Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ քննարկել է էներգեկիրների միջազգային շուկան

27-05-2020 20:39

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է էներգակիրների համաշխարհային շուկայում իրավիճակը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կողմերը կարևորել են ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ ջանքերի գործադրումը: «Շարունակվել են մտքերի փոխանակումը էներգակիրների շուկայում իրավիճակի շուրջ: Երկու կողմերն էլ ընդգծել են համատեղ ջանքերի գործադրման կարևությունը ապրիլին ՕՊԵԿ-ի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես՝ նավթի արդյունահանման սահմանափակման ուղղությամբ»,- ասված է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Lragir.am,
27-05-2020 20:39