Տարածվող տեսանյութն արվել է 2019 թվականին. երկնքից թափվել են վարդի թերթեր

27-05-2020 21:59

Համացանցում այսօր տարածվել է մի տեսանյութ, որում Երևանի երկնքում թռչող ուղղաթիռից ինչ֊որ բան է թափվում: Հաշվի առնելով մի խումբ մարդկանց մտահոգությունը՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» կապ հաստատեց «Armenian Helicopters» ընկերության հետ, որին և պատկանում է ուղղաթիռը: Ընկերությունից հատատեցին, որ ուղղաթիռն իրենցն է, իսկ տեսանյութն արդեն մեկ տարվա հնության է: Այն արվել է 2019 թվականի սեպտեմբերին, իսկ հանրության շրջանում մտահոգություն առաջացրած թափվող նյութը ոչ այլ ինչ է, քան վարդի թերթեր՝ հարսանեկան արարողության ժամանակ: Տեղեկատվության ստուգման կենտրոն

Lragir.am,
27-05-2020 21:59