Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան

30-05-2020 16:16

Հունիսի 1-ից դարձյալ ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը, սակայն Չինաստանի քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները դեռ չեն կարողանա այցելել Հայաստան, քանի դեռ չի փոխվել օտարերկրացիների համար Հայաստան մուտքն արգելող կառավարության որոշումը»,- ասաց Նաղդալյանը:

Lragir.am,
30-05-2020 16:16