Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Սամվել Բաբայանի հետ

30-05-2020 19:30

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ և շնորհավորել նշանակման կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության և ծրագրերի շարունակականության ապահովմանը, ինչպես նաև ռազմավարական ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Lragir.am,
30-05-2020 19:30