ԱԺ-ն քննարկեց ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց տոներին արձակուրդ տվող նախագիծը

01-06-2020 18:23

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն տրվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է: Նախագծով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր՝ հինգերորդ կետով, այն է՝ ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար ոչ ավելի քան, տարեկան 4 օր չվճարվող արձակուրդ տրամադրել: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ ապրիլի 16-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է 114 «կողմ», 3 «ձեռնպահ» ձայներով:

Lragir.am,
01-06-2020 18:23