Լավ նորություններն առջևում են. Թրամփը COVID-19-ի պատվաստանյութի ստեղծման արագ ընթացքի մասին

02-06-2020 20:58

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման աշխատանքներն ընթանում են ավելի արագ, քան սպասվում էր: Այս մասին Թրամփը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Պատվաստանյութի շուրջ աշխատանքները շատ լավ են ընթանում: Ճիշտ այնպես, ինչպես և բուժումը: Շարժվում ենք ավելի արագ, քան սպասվում էր: Լավ նորություններն առջևում են»,- գրել է Թրամփը:

Lragir.am,
02-06-2020 20:58