Նախարարը դիմորդներին խնդրում է չմոռանալ բուհ ընդունվելու հայտերի վերջնաժամկետի մասին

02-06-2020 21:26

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմորդներին խնդրում է չմոռանալ Dimord.am կայքի միջոցով բուհ ընդունվելու համար անհրաժեշտ հայտը լրացնելու վերջնաժամկետի մասին: Այս մասին նախարարն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում: «Մինչև հունիսի 15-ը ժամանակ ունեք լրացնելու հայտերը: Խնդրում եմ չմոռանանք, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան»,- ասաց նախարարը: Արայիկ Հարությունյանը դիմորդներին հորդորեց զգույշ լինել, չհիվանդանալ ու չվարակվել, որպեսզի կարողանան մասնակցել քննական գործընթացներին:

Lragir.am,
02-06-2020 21:26