Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 3 ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

02-06-2020 21:36

Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 55 մարդ է մահացել, ինչը երկրում արձանագրված ամենացածր մահացության ցուցանիշն է, սկսած մարտ ամսից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տվյալներին: Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 33 հազար 530 է: Մեկ օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 318-ով, հասնելով 233 հազար 515-ի:

Lragir.am,
02-06-2020 21:36