ՀՔԱՎ։ Կորոնավիրուսով վարակված կնոջ ընտանիքը ՀՔԱՎ-ի ահազանգից հետո ապահովվել է սննդով, սահմանվել է բժշկական հսկողություն

02-06-2020 21:35

Երեկ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ահազանգած ընտանիքը, որի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, և ընտանիքը մեկուսացման մեջ ապրելու միջոցներ չուներ, ապահովվել է սննդով, և սահմանվել է բժշկական հսկողություն: Այս մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տեղեկացրին Տիգրան Ավինյանի գրասենյակից: Ահազանգած քաղաքացին ՀՔԱՎ-ին հայտնել էր, որ մայիսի 22-ից կնոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, և դրանից հետո ողջ ընտանիքով մեկուսացման մեջ են, չեն կարողանում աշխատել, սոցիալական ծանր վիճակում են հայտնվել: ՀՔԱՎ-ը ահազանգն ստանալուց անմիջապես հետո գրությամբ դիմել էր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին: Այսօր արդեն Տ․ Ավինյանի գրասենյակից հեռախոսազանգով տեղեկացրին, որ խնդրին լուծում են տվել:

Lragir.am,
02-06-2020 21:35