Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են

02-06-2020 22:40

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ու նրա ընտանիքի անդամների կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են: Այս մասին Միրզոյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում: «Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ես և ընտանիքիս անդամները ևս նոր կորոնավիրուսի թեստ ենք հանձնել: Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ բոլորիս թեստերի պատասխանը բացասական է: Առողջություն եմ մաղթում բոլորին»,- գրել է Միրզոյանը:

Lragir.am,
02-06-2020 22:40