Փաշինյանը տնտեսական երկարաժամկետ ճգնաժամ է կանխատեսում նորից փակվելու պարագայում

02-06-2020 22:58

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական երկարաժամկետ ճգնաժամ է կանխատեսում, եթե Հայաստանը նորից վերադառնա սահմանափակումների խիստ ռեժիմի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 2-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում: «Առողջապահության համակարգը մեր առաջ անընդհատ դնում է օր առաջ համընդհանուր սահմանափակումների գնալու խնդիր: Այդ հարցը պարետատանը, գրեթե, ամենօրյա ռեժիմով քննարկվում է: Մենք սահմանափակումների շրջանը տեսել ենք: Տեսել ենք, որ այն բերում է գրեթե աղետալի սոցիալական ու տնտեսական հետևանքների: Պետության հնարավորություններն անսահմանափակ չեն, նորից փակվելու ընթացքում կարող ենք հայտնվել այնպիսի տնտեսական ճգնաժամի առաջ, որ երկար տարիներ չկարողանանք հաղթահարել»,- ասաց Փաշինյանը:

Lragir.am,
02-06-2020 22:58