Մայիսին կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի համեմատ աճել է 13 անգամ

02-06-2020 23:37

Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտ ամսում արձանագրված թվի համեմատ աճել է 13 անգամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հունիսի 2-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: «Եթե համեմատում ենք ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերի թիվը մարտ ամսվա դեպքերի թվի հետ, ապա տեսնում ենք, որ թվերը աճել են 3 անգամ, իսկ, եթե մայիս ամսվա թվերը՝ 13 անգամ»,- ասաց Վանյանը:

Lragir.am,
02-06-2020 23:37