Հայտնաբերվել է հրթիռ. փրկարարները սահմանազատել են տարածքը

03-06-2020 09:24

Հունիսի 2-ին, ժամը 17:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ակունք գյուղից մոտ 10 կմ դեպի դաշտերը նկատվել է հրթիռանման առարկա․անհրաժեշտ է փկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գյուղից մոտ 20 կմ հեռու, դաշտերի մեջ հայտնաբերել են մոտ 120 սմ երկարության, 70 սմ տրամագծով 3 թևանի հրթիռանման առարկա: Փրկարարները սահմանազատել են տարածքը: Դեպքի վայր են մեկնել ՊՆ N զորամասի սակրավորները: Պարզվել է, որ հրթիռը իրենից վտանգ չի ներկայացնում և ՊՆ N զորամասի սակրավորների կողմից այն տեղափոխվել է զորամաս:

Lragir.am,
03-06-2020 09:24