«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ արվեցին

03-06-2020 10:42

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բանկին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտատերերի անունները կամ անվանումները: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 82 «կողմ» և 30 «դեմ» ձայներով:

Lragir.am,
03-06-2020 10:42