Ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

03-06-2020 11:06

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեադատավարական օրենսդրության շրջանակում հստակ նախատեսել կալանքի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության հիմքով կալանքի կրումից ազատ արձակելու հնարավորություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության հեղինակած օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 110 «կողմ» ձայնով: Նախագծով նախատեսվում է ամրագրել հսկող դատախազի կողմից միջնորդագիրն անհապաղ քննելու և այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն՝ միաժամանակ նախատեսելով հսկող դատախազի կողմից միջնորդագիրը մերժելու դեպքում այն դատական կարգով բողոքարկելու հնարավորություն: Սահմանվել են նաև մի շարք դրույթներ:

Lragir.am,
03-06-2020 11:06