2020 թ. 357-ով Հայաստանում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թ.

03-06-2020 19:21

Գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի ու համատարած ծավալների հետ: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերի աճին: «Մենք արձանագրեցինք, որ կանոնները չեն պահպանում հանրության ամենալայն շերտերը, բացահայտեցինք գաղտնի հարսանիքներ, վերջին զանգեր, տոնական այլ միջոցառումներ: Այս ամենն իր ծավալներով մեզ բերեց եզրակացության, որ գործ ունենք հակահամաճարակային կանոնների ապակենտրոն չպահպանման հետ», ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, սա պետք է ունենար պատճառ և կարևոր է հասկանալ պատճառները՝ ինչու են անփույթ վերաբերվում կանոններին: Վարչապետի կարծիքով, պատճառն այն է, 2020 թվականին 357-ով Հայաստանում ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019 թվականին: Նա ասել է, որ մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին, ինչը չի կարող ենթագիտակցորեն ազդեցություն չունենալ: Կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը: Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Փաշինյանի խոսքով, այս տարի մահվան ավելի քիչ դեպքեր են եղել, որովհետև կորոնավիրուսի բերումով ավելի մեծ թվով մարդիկ են առողջապահական ծառայություններ ստացել, կորոնավիրուսի բերումով շատ մարդիկ հոսպիտալացվել ու բուժվել են նաև այլ հիվանդություններից:

Lragir.am,
03-06-2020 19:21