Մեկուսացման նպաստ սահմանող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, կառավարությունը դեմ էր

03-06-2020 19:21

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում է մեկուսացման նպաստ տրամադրել որոշ քաղաքացիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծն ընդունվեց 98 «կողմ» և 1 «դեմ» ձայներով: «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել մեկուսացման նպաստ այն անձանց համար, որոնք վարձու աշխատող են կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահովված անձինք են և պարետատան ցուցումով մեկուսացվել են կամ ինքնամեկուսացվել: Նպաստից չեն օգտվի այն անձինք, որոնք հեռավար են աշխատել, հարկադիր պարապուրդի մեջ են գտնվել և նրանց աշխատավարձը վճարվել է, ինչպես նաև այն անձանց, որոնք խախտել են ինքնամեկուսացման ու մեկուսացման պայմանները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը հայտնեց, որ կառավարությունը դեմ է օրենքի նախագծին, քանի որ այն չի լուծի առաջադրված խնդիրը և նոր խնդիրներ կառաջացնի գործատուների համար:

Lragir.am,
03-06-2020 19:21