Արարատ Միրզոյանը ցավակցել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ

03-06-2020 19:20

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի մահվան կապակցությամբ: «Ցավով տեղեկացա ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի կյանքից հեռանալու լուրի մասին: Ազգային ժողովի պատգամավորների, աշխատակազմի եւ անձամբ իմ անունից ցավակցում եմ Խաչատրյանների ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին», – նշված է ցավակցական խոսքում:

Lragir.am,
03-06-2020 19:20