Բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի. ոստիկանապետը՝ Մեյմանդարի շուկայի դեպքի մասին

03-06-2020 20:26

Ոստիկանության պետ Արման Սահակյանի տեղեկացմամբ՝ Մեյմանդարի շուկայում նախորդ օրը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բերման է ենթարկվել 3 տասնյակից ավելի քաղաքացի, կան ձերբակալվածներ: «Այսուհետ նմանատիպ քայլերի դեպքում կիրականացվի կոշտ հակազդեցություն և նույն ճակատագրին կարժանանան այն իրավախախտները, որոնք փորձեցին օրենքից դուրս գործողություն իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, պարետատան նիստի ավարտից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Սարգսյանը: «Արդեն լայն տարածում է գտել այդ միջադեպը, աղմկալի դեպք տեղի ունեցավ Գայ գյուղում տեղակայված շուկայում, որտեղ քաղաքացիները, չցանկանալով ենթարկվել պարետի որոշման պահանջներին, համոզման մեթոդներին դիմադրեցին և կատարեցին խուլիգանություն: Ոստիկանությունում հարուցվեց 258 հոդվածի հատկանիշներով քրգործ, որը փոխանցվեց քննչական կոմիտե»,- ասաց ոստիկանապետը:

Lragir.am,
03-06-2020 20:26