03-06-2020 21:23

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ  կորոնավիրուսի տարածման ու ստեղծված իրավիճակի համար մեղադրանքներ են հնչում քաղաքացիների հասցեին: «Ոչ մի մեղադրանք չի հնչում, հնչում է իրավիճակի գնահատական, այսինքն՝ մենք պետք է ախտորոշենք մեր իրավիճակը, ախտորոշենք, թե ինչը այնպես չենք արել և անում, որ այս ամենը տեղի է ունենում: Մեղադրանքի խնդիր չկա, մեղադրանք հնչում է այն ժամանակ, երբ լինում է տուժող կողմ և լինում է վնասը պատճառած կողմ: Այստեղ չկա տուժող և վնասը պատճառած կողմ, մենք բոլորս միասին և տուժողն ենք, և վնասը պատճառողն ենք: Հետևաբար, այս ամենի լուծումը մեկն է՝ հանրային վերահսկողությամբ մենք պետք է դառնանք մեր վարքագծի վերահսկողը: Մեր հիմնական նպատակն է, որ «հրաժարական տա» կորոնավիրուսը, և դրան պետք է հասնենք միասին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ՝ պատասխանելով հնարավոր հրաժարականների մասին հարցին:

Lragir.am,
03-06-2020 21:23