Պարետի որոշմամբ 7 և 1 օրով արգելվել է երևանյան 2 մանկապերտեզի գործունությունը

03-06-2020 21:22

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, հաշվի առնելով 2020 թվականի հունիսի 1-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները, 7 օրով արգելվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի «Երևանի հ. 24 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 1 օրով արգելվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի «Երևանի հ. 122 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի գործունեությունը: Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված ՀՈԱԿ-ներին սույն որոշման մասին տեղեկացումը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին հանձնարարվել է ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

Lragir.am,
03-06-2020 21:22