Վարչապետի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է. խոսնակ

03-06-2020 21:21

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: «Ինչպես վարչապետը, այնպես էլ ընտանիքի մյուս անդամները չունեն ջերմություն, մեկուսացված են կառավարական կեցավայրում՝ բժիշկների հսկողության ներքո»,-  նշել է Գևորգյանը: Նիկոլ Փաշինյանը և ընտանիքի անդամներն արդեն մի քանի օր է, ինչ վարակվել են կորոնավիրուսով: Վարչապետը գործունեությունը շարունակում է հեռավար:

Lragir.am,
03-06-2020 21:21