Լուկաշենկոն ցրել է Բելառուսի կառավարությունը

03-06-2020 22:01

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կառավարությանը կազմը ցրելու որոշում է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Բելտա գործակալությունը: Նոր կազմի ընտրման վերաբերյալ առաջարկները կքննարկվեն հունիսի 3-ին Բելառուսի նախագահի մոտ խորհրդակցության ժամանակ: Միջոցառմանը հրավիրվել են Հանրապետության Խորհրդի ղեկավար Նատալյա Կոչանովան, Ներկայացուցիչների պալատի ղեկավար Վլադիմիր Անդրեյչենկոն, նախագահի վարչակազմի ղեկավար Իգոր Սերգեենկոն եւ Անվտանգության խորհրդի պետքարտուղար Անդրեյ Ռավկովը:

Lragir.am,
03-06-2020 22:01