Այսօրվանից Հայաստանում հանրային բաց տարածքներում ևս պարտադիր է, և այս կանոնները պետք է պահպանվեն․ Նիկոլ Փաշինյան

04-06-2020 11:43

Այսօրվանից Հայաստանում հանրային բաց տարածքներում ևս պարտադիր է, և այս կանոնները պետք է պահպանվեն: Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եվ ուզում եմ ասել, որ վերջին շրջանում մեր գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել: Եվ ՏՄՊՊՀ-ն նաև հիմա վարույթ է հարուցել: Եվ մենք համոզված ենք, որ այդ պրացեսը կշարունակվի: Խոսքը դիմակների գնանկման մասին է»,- ասաց նա: Փաշինյանը դարձյալ կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ նշելով, որ դա է ճանապարհը, այդ վարքագծից է կախված, թե արդյոք առողջապահական համակարգը կկարողանա տանել այն բեռը, որը դրվում է նրա վրա:

Lragir.am,
04-06-2020 11:43