Անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը, բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի

04-06-2020 14:04

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները հունիսի 5-ից 15-ը կաշխատեն ժամը 9-ից 11-ը, բացառությամբ` շաբաթ և կիրակի օրերի: Անձնագրային ծառայությունների կողմից կիրականացվեն միայն տպագրված և դեռևս քաղաքացիներին չհանձնված անձնագրերի, նույնականացման քարտերի և հանրային ծառայության համարանիշերի տրամադրման աշխատանքներ: Հորդորում ենք` անձնագրային ծառայություններ դիմել միայն նշված հարցերով․ այլ գործառույթներ չեն իրականացվելու:

Lragir.am,
04-06-2020 14:04